Facebook-ը թողարկել է հավելված՝ հանգուցյալներին հիշատակելու համար

12:46 • 29.11.13

Facebook սոցկայքում գործարկվել է հավելված, որն իրենից ներկայացնում է յուրահատուկ հուշատախտակ, գրում է hitech.vesti.ru-ն։

 

Sanctri հավելվածը թույլ է տալիս մարդկանց, որոնց միավորում է ընդհանուր վիշտը, ստեղծել սեփական խումբը, որտեղ նրանք կկիսվեն մահացածի մասին հիշողություններով, կտեղադրեն երաժշտություն, լուսանկարներ, տեսահոլովակներ, գումարներ կնվիրաբերեն բարեգործության համար և այլն։

 

Յուրաքանչյուր ոք կարող է ստեղծել էջ Sanctri-ում, հրավիրել ընկերներին և ընտանիքի անդամներին։ Բացի էջից, որտեղ օգտատերերը կարող են մեկնաբանություններ և նկարներ դնել, յուրաքանչյուրը կարող է ունենալ իր սեփական Lifebook-ը։
 

Facebook-ը թողարկել է հավելված՝ հանգուցյալներին հիշատակելու համար