Ubree2. ԱՄՆ-ում 3D տպիչով մեքենա է ստեղծվել (լուսանկարներ)

14:39 • 29.11.13

Եռաչափ տպման տեխնոլոգիան մշակվել է առօրյայում անհրաժեշտ իրերն ավելի հեշտ ու արագ տարբերակով ստեղծելու համար, սակայն մասնագետներն ավելի հեռուն են գնացել ու 3D տարբերակով մեքենա են տպել։
 

Ինչպես նշում է Daily Mail-ը, ինժեներների համաձայն՝ Ubree 2 ֆուտուրիստիկ մեքենան շատ թեթև է, պարզ օգտագործման մեջ, ինչպես նաև բավական մատչելի։

 

Urbee 2

 

Նրանք նաև ասել են, որ Ubree2-ը վաճառքի կհանվի մի քանի տարուց։ 3D տպիչով ստեղծված մեքենայի բոլոր մասերը պլաստմասսայից են, բացառություն են միայն շարժիչն ու շասսին, որոնք մետաղական են։

 

Urbee 2

 

Ubree 2-ի էլեկտրական շարժիչը կարողանում է առավելագույնը 50 կմ/ժ արագություն զարգացնել։ Նախքան դրա զանգվածային արտադրությունը սկսելն այս մեքենայից ևս մի քանի օրինակ կարտադրվի ուսումնասիրության համար։

 

3D printing

Urbee 2


 

Ubree2. ԱՄՆ-ում 3D տպիչով մեքենա է ստեղծվել (լուսանկարներ)