Նորվեգական բուհերն անվճար կմնան օտարերկրացի ուսանողների համար

10:45 • 30.11.13

Նորվեգական համալսարաններում բարձրագույն կրթությունն անվճար կմնա ԵՄ-ի անդամ չհանդիսացող երկրներից եկած ուսանողների համար. «Վենստրե» և Քրիստոնեա- ժողովրդական կուսակցությունները հրաժարվել են այս փուլում աջակցել նոր կառավարության նախաձեռնությանը, որը նախատեսում է վճար սահմանել օտարերկրացիների համար, որոնք ուսանողների ընդհանուր թվի 10 տոկոսն են կազմում, հաղորդում է Russia Today-ը՝ ИТАР-ТАСС-ին հղումով:

 

«Պատճառներից մեկը, որի համար կառավարությունը հանդես է եկել տվյալ նախագծով, այն փաստն է, որ նորվեգացի ուսանողները, որոնք կրթություն են ստանում Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի համալսարաններում, պետք է դրա համար վճարեն: Մինչդեռ ռուսների և ամերիկացիների ուսումը մեր երկրի բուհերում վճարում են նորվեգացի հարկատուները»,- ասել է Նորվեգիայի կրթության և գիտության փոխնախարար Բյորն Հյոուգստատը:

 

Նա հայտնել է, որ ապագայում հարցը կրկին քննարկման կդրվի:

Նորվեգական բուհերն անվճար կմնան օտարերկրացի ուսանողների համար