Motorola-ն 3D տպիչով հեռախոս կստեղծի, որը հնարավոր կլինի հավաքել Lego-ի նման

17:38 • 30.11.13

Motorola տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ եկող տարվա հոկտեմբերին կներկայացնի  3D տպիչի միջոցով ստեղծված նոր հեռախոս, որը հնարավոր կլինի հավաքել հանրահայտ Lego խորանարդիկների նման։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, ըստ նախնական տվյալների՝ նորույթը կկոչվի Ara։ Հետաքրքրական է, որ օգտատերը կկարողանա հեռախոսին տարբեր ձևեր տալ՝ կախված նրանից, թե ինչպես նա հեռախոսի մասերը կհավաքի։


Ապագայի հեռախոսի արտադրության հարցում Motorola-ն կհամագործակցի ամերիկյան 3D Systems ընկերության հետ, որը եռաչափ տեխնոլոգիաների բնագավառում պիոներ է։

 

Motorola-ն 3D տպիչով հեռախոս կստեղծի, որը հնարավոր կլինի հավաքել Lego-ի նման