Մետաղական Samsung Galaxy S5 սմարթֆոնը կներկայացվի 2014թ. սկզբին

14:46 • 30.11.13

Հարավկորեական Samsung ընկերությունը կներկայացնի իր 5-րդ սերնդի Galaxy սմարթֆոնը 2014թ. փետրվարին, հայտնում է Techie News-ը՝ մանրամասնելով, որ նորույթն ունենալու է մետաղական կորպուս։

 

Հիմնվելով հարավկորեական ԶԼՄ-ների վրա՝ Galaxy S5-ը, բացի մետաղական կորպուսից, համալրված է լինելու ևս մի նորույթով՝ եռակողմ էկրանով։ 

 

Բացի այդ, հայտնի է, որ Samsung-ը կհետևի իր գլխավոր մրցակցի՝ Apple-ի օրինակին ու կներկայացնի նոր սմարթֆոնի բյուջետային տարբերակը, որը, ինչպես iPhone 5C-ը, պատրաստված կլինի պլաստմասսայից:

 

Samsung-ի վերջին սմարթֆոնը՝ Galaxy S4-ը, ներկայացվել է այս տարվա մարտին։
 

Մետաղական Samsung Galaxy S5 սմարթֆոնը կներկայացվի 2014թ. սկզբին