Չինաստանն արձակել է իր առաջին լուսնագնացը
Չինաստանն արձակել է իր առաջին զոնդը` նախատեսված Լուսնի ուսումնասիրության համար` այսպիսով իր տիեզերական ծրագրին ուղղած հերթական քայլն իրականացնելով:
Ինչպես հայտնում է BBC-ն` Chang'e-3 առաքելությունը Լուսին է ուղարկվել Սիչուան նախահանգի տիեզերակայանից այսօր երեկոյան:
Հրթիռակիր զոնդում է գտնվում «Լուսնային նապաստակ» կոչվող լուսնագնացն ու այն Լուսնի վրա իջեցնելու համար նախատեսված սարքավորումը: Ակնկալվում է, որ սարքավորումը Լուսնի հյուսիսային կիսագնդի մակերեսին կհայտնվի դեկտեմբերի կեսերին:
Համաշխարհային տիեզերագնացության պատմության մեջ սա երրորդ լուսնագնացն է, որն ուղարկվում է դեպի Երկրի արբանյակ: Այն համալրված է բարդ տեխնիկայով և սարքավորումներով, այդ թվում`ռադիոտեղորոշիչով, որը թույլ է տալիս ուսումնասիրել Լուսնի կեղևի և մակերեսի կառուցվածքը: Առաքելության շրջանակներում Լուսնի վրա առաջին անգամ հեռադիտակ կտեղադրվի:










