Ամերիկացիների 30%-ը վերջին 3 ամիսներին չի տեսել Facebook-ի ընկերներից ոչ մեկին. hետազոտություն

19:46 • 01.12.13

Pew Research Center կենտրոնի կողմից ԱՄՆ–ում անցկացված սոցհարցումը պարզել է, որ ամերիկացիների 30%-ը վերջին 3 ամիսներին չի տեսել իր ֆեյսբուքյան ընկերներից ոչ մեկին, այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։


Ֆեյսբուքյան ընկերներից ոչ մեկին չի հանդիպել խմբակային հարցմանը մասնակցած անձանց մեծամասնությունը:


Հարցման մասնակից մյուս խմբի 23%-ը հայտնել է, որ նույն ժամանակահատվածում տեսել է իր ֆեյսբուքյան ընկերների 1-10%–ին միայն:


Հարցման մասնակիցների միայն 10%–ն է նշել, որ վերջին երեք ամիսների ընթացքում հանդիպել է իր ֆեյսբուքյան ընկերների 90%–ին:


Հարցումը նաև պարզել է, որ «Ֆեյսբուք«–ի օգտատերերը միջինում ունեն 245 ընկեր:


 

Ամերիկացիների 30%-ը վերջին 3 ամիսներին չի տեսել Facebook-ի ընկերներից ոչ մեկին. hետազոտություն