Philip Morris International–ը էլեկտրոնային ծխախոտների արտադրություն է սկսում
Philip Morris International ընկերությունը պատրաստվում է դուրս գալ էլեկտրոնային ծխախոտների շուկա, որն այժմ գնահատվում է ավելի քան 2 մլրդ դոլար։ Ամերիկյան ընկերություններին է պատկանում տվյալ շուկայի ¼-րդը, այս մասին հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով NBC News-ին։
Նյու Յորքում ներդնողների հետ հանդիպման ժամանակ ընկերության ղեկավար Անդրե Կալանցոպուլոսը հայտնել է, որ էլեկտրոնային ծխախոտների շուկա մուտքը նախատեսվում է 2014թ. երկրորդ կեսին։
Philip Morris-ը նոր արտադրանքը կթողարկի Reduced-Risk անվանումով։ Ընկերությունը նախատեսում է նաև ավելացնել գիտահետազոտական գործունեության ծախսերը։
«2014թ. կդառնա ամենաորոշիչը ներդրումների առումով, մեր ամենամեծ հնարավորությունը աճի համար վերջին շրջանում»,- ասել է Կալանցոպուլոսը։










