Amazon ընկերությունը մտադիր է ծանրոցներն անօդաչուների օգնությամբ ուղարկել (տեսանյութ)

10:34 • 02.12.13

Ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր և ղեկավար Ջեֆրի Բեզոսի մոտ նոր գաղափար է առաջացել. այս անգամ գործարարը մտածել է, թե ինչպես կարելի է զգալի կրճատել ապրանքների մատակարարման ժամանակը։ Նա վստահ է, որ անօդաչուների օգնությամբ հնարավոր կլինի կրճատել ժամանակը մինչև 30 րոպե, գրում է Russia Today-ը՝ վկայակոչելով The Washington Post-ին։

 

Բեզոսը վստահ է, որ նոր տեխնոլոգիան հնարավոր կլինի ներդնել 5 տարի անց։ Ընդ որում՝ նա նշել է, որ իր գաղափարն արդեն կիրառվում է պրակտիկայում, և ներկայացրել է անօդաչու-փոստատարի աշխատանքային նախատիպը։

 

Սակայն ընկերությունը դեռ պետք է համոզի իշխանություններին, որ առաջարկված տեխնոլոգիան լիովին անվտանգ է։ Այժմ շատ փորձագետներ անհանգստանում են, որ իրերը պարզապես կընկնեն երկնքից։ Շատերը կանհանգստանան, եթե երկնքում բոլորովին ավտոմատացված սարքեր հայտնվեն։ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Ռայան Կալոյի կարծիքով՝ նախ անհրաժեշտ է, որպեսզի օպերատորը հեռակառավարի անօդաչուն։


 

Amazon ընկերությունը մտադիր է ծանրոցներն անօդաչուների օգնությամբ ուղարկել (տեսանյութ)