100 կմ/ժամ՝ 2.5 վայրկյանում, 500 ձիաուժ հզորություն. Lucra-ն ներկայացրել է իր նոր մոդելը (լուսանկարներ)

09:17 • 03.12.13

Ամերիկյան ավտոարտադրող Lucra ընկերությունը ներկայացրել է 2014թ. ամբողջովին նոր Lucra L148 մոդելը, որի դեբյուտը կկայանա հաջորդ գարնանը:

 

Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն՝ նորագույն մեքենայի տեխնիկական առանձահատկությունները, ինչպես միշտ, բարձրության վրա են գտնվում: Մեքենայի թափքն ամբողջությամբ պատրաստված է ածխածնային մանրաթելից, իսկ անվահեծերը՝ պողպատից՝ քրոմային և մոլիբդենային հավելումներով:

 

Մեքենան համալրված է 7 աստիճան փոխանցման տուփով և 4.7 լիտր ծավալով V8 շարժիչով, որի հզորությունը, աղբյուրներից մեկի համաձայն՝ կկազմի 500, իսկ մյուսի համաձայն՝ 700 ձիաուժ: 100 կմ/ժամ արագությունը մեքենան կարող է զարգացնել ընդամենը 2.5 վայրկյանի ընթացքում:

 

Բացի այդ՝ մեքենան զինված կլինի օդակարգավորման, GPS նավիգացիոն համակարգերով և արբանյակային ռադիոյով: Որոշ աղբյուրների տեղեկություններով՝ մեքենայի գինը կկազմի շուրջ 250 հազար դոլար:

 


 

100 կմ/ժամ՝ 2.5 վայրկյանում, 500 ձիաուժ հզորություն. Lucra-ն ներկայացրել է իր նոր մոդելը (լուսանկարներ)