Մոսկվայի պետական համալսարանը քննարկում է Հայաստանում մասնաճյուղ բացելու հարցը
Մոսկվայի պետական համալսարանը քննարկում է Հայաստանում, Չինաստանում և Ղրղզստանում իր մասնաճյուղերը բացելու հնարավորության հարցը: Այս մասին, ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել է համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին՝ բուհի հոգաբարձուների խորհրդի նիստում, որը գլխավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ներկա պահին մեր համալսարանի չափանիներին համապատասխան կրթություն ստանում են մի շարք հետխորհրդային երկրների տարածքում՝ Սևաստոպոլում, Աստանայում, Տաշքենդում, Բաքվում և Դուշանբեում: Այսօր քննարկվում է բուհի մի քանի մասնաճյուղերի բացումը Հայաստանում, Չինաստանում, Ղրղզստանում», - հայտարարել է Սադովնիչին:










