Շանհայի դպրոցականներն աշխարհում ամենաընդունակն են ճանաչվել

18:11 • 03.12.13

PISA (Սովորողների կրթական ձեռքբերումների գնահատման միջազգային ծրագիր) կրթության համաշխարհային վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել են Շանհայի դպրոցականները: Այդ մասին հաղորդում է Տնտեսական զարգազման և համագործակցության կազմակերպությունը, որը պատասխանատու է վարկանիշը կազմելու համար, գրում է lenta.ru-ն:

 

Շանհայի դպրոցականներն առաջին տեղերն են զբաղեցրել ուսումնասիրության բոլոր երեք կատեգորիաներում՝ մաթեմատիկայում, ընթերցանությունում և գիտական կրթվածության մեջ: Չինաստանից բացի, այդ կատեգորիաներում առաջատար հնգյակում են հայտնվել հիմնականում Արևելյան Ասիայի այլ երկրների սովորողները՝ Սինգապուր, Թայվան, Ճապոնիա, Հարավային Կորեա:

Միակ եվրոպական երկիրը, որի ներկայացուցիչները հայտնվել են առաջատար դիրքում, Ֆինլանդիան է. այնտեղ սովորող երեխաները գիտական կրթվածության վարկանիշում զբաղեցրել են հինգերորդ տեղը:

 

Բոլոր երեք կատեգորիաներում առաջին տասնյակում են հայտնվել ասիական երկրներից Վիետնամը, իսկ արևմտյան երկրներից՝ Իռլանդիան, Լեհաստանը, Լիխտենշտեյնը, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Էստոնիան և Կանադան:
Բոլոր երեք կատեգորիաներով վարկանիշային ցուցակում ամենավերջին տեղում է հայտնվել Պերուն:

Շանհայի դպրոցականներն աշխարհում ամենաընդունակն են ճանաչվել