2011 թվականի երկրաշարժից հետո Ճապոնիայում գրանցվել է ձգողականության փոփոխություն

00:51 • 04.12.13

Կործանարար երկրաշարժը, որը 2011 թվականի մարտին տեղի էր ունեցել Ճապոնիայի հյուսիս-արևելյան ափերի մոտ, դարձել է ձգողականության ուժի տեղային մասշտաբի խախտման պատճառ: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով Եվրոպական տիեզերական գործակալությանը (ESA):


Այս տեղեկությունները հիմնված են եվրոպական GOCE գիտական արբանյակից ստացված տեղեկությունների վերլուծության վրա:


Գերմանական Մյունխենում գտնվող Գեոդեզիական գիտահետազոտական կենտրոնի գիտնական Մարտին Ֆուկսը հայտարարել է, որ իրենք ներկայում աշխատում են միջդասակարգային խմբում, որպեսզի միավորեն GOCE-ի և այլ տվյալները, որպեսզի ստանան հստակ տեղեկություններ:
 

2011 թվականի երկրաշարժից հետո Ճապոնիայում գրանցվել է ձգողականության փոփոխություն