Apple Online Store առցանց խանութը հայտնվել է Яндекс.маркет-ի կողմից առաջարկվող ցանկում

01:25 • 04.12.13

Ամերիկյան Apple ընկերությունն իր ռուսական Apple Online Store առցանց խանութը միացրել է Яндекс.маркет որոնողական համակարգին:


Ինչպես տեղեկացնում է Газета.Ru-ն՝ Яндекс-ին հղումով, ընկերությունում հաստատել են համագործակցությունը Apple-ի հետ, և այժմ Apple Online Store-ը հայտնվել է որոնողական համակարգի կողմից առաջարկվող առցանց խանութների ցանկում:


Apple-ն իր առցանց խանութը Ռուսաստանում բացել է 2013-ի ամռանը՝ iPhone, iPad, iPod, Mac և այլ սարքավորումների վաճառքի համար:

 

Apple Online Store առցանց խանութը հայտնվել է Яндекс.маркет-ի կողմից առաջարկվող ցանկում