Սմարթֆոններն իսպանացիների համար կփոխարինեն անձնագրերը
Իսպանիայի Բարսելոնա քաղաքում գործարկվել է ինքնության հաստատման էլեկտրոնային համակարգ, որը կոչվում է idBCN, հայտնում է Euromag-ը` մանրամասնելով, որ այն ստեղծելու համար ծախսվել է 100 հազար դոլար:
Համակարգի առանձնահատկությունն այն է, որ գործում է սովորական սմարթֆոններում ու մյուս բջջային սարքավորումներում: Համապատասխան հավելվածն արդեն հասանելի է անվճար ներբեռնման համար: Այն հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերի համար:
Թվային անձնագրի միջոցով հնարավոր է մատչում ստանալ դեպի քաղաքային մի շարք ծառայություններ, մասնավորապես՝ բնակության վայրում գրանցման պատճենը ստանալ, վճարել մեքենայի համար նախատեսված հարկերը և այլն:
Իսկ հետագայում ինքնության հաստատման նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա բժշկի մոտ այցի հերթագրվել և այլն։










