Facebook-ն արտոնագրել է ապօրինի նյութերի ճանաչման տեխնոլոգիան

12:25 • 04.12.13

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքն արտոնագրել է մի տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս պարզել օգտատերերի կողմից տարածվող նյութերի օրինական լինելը: Ինչպես հայտնում է Лента-ն, «ապօրինության դեմ» արտոնագիրն ընկերությանը տրվել է դեկտեմբերի 3-ին:

 

Արտոնագրի տեքստում նշվում է, որ Facebook-ը կորոշի այս կամ այն նյութի անօրինական լինելն այսպես կոչված՝ «սոցիալական ազդակների» միջոցով: Այդպիսի ազդակներից են, օրինակ, օգտատիրոջ գտնվելու վայրը, նրան դուր եկող ֆիլմերի ցանկը, հոբբին, ինչպես նաև սոցկայքում նրա շրջապատը: 

 

Նոր տեխնոլոգիան կօգտագործվի սոցկայքում ամեն օր տեղադրվող ապօրինի ֆայլերի հայտնաբերման համար: Բացի այդ, ընկերությունը մտադիր է հետևել բոլոր կասկածելի հղումներին, որոնք տանում են դեպի ապօրինի նյութեր:

  

Նոր տեխնոլոգիայի ստեղծողների խոսքերով, դրա կիրառումը վերջիվերջո թույլ կտա նվազեցնել Fcaebook-ի իրավաբանական խոցելիությունը:

Facebook-ն արտոնագրել է ապօրինի նյութերի ճանաչման տեխնոլոգիան