Սանտա Կլաուսը կրկին նախընտրել է Microsoft-ի հետ համագործակցությունը

18:24 • 04.12.13

Microsoft ընկերությունը կրկին պայմանավորվել է NORAD-ի (Հյուսիսային Ամերիկայի հակաօդային պաշտպանության միացյալ հրամանատարություն) հետ միասին հետևել Սանտա Կլաուսի տեղաշարժին, հաղորդում է vesti.ru-ն: Գերատեսչությունը, ինչպես և անցած տարի, նախընտրել է իր ծառայության համար Bing-ի քարտեզները, այլ ոչ Google Maps-ը:

 

Արդյունքում՝ մրցակից ընկերությունները երկու ծառայություն են թողարկել, որտեղ հետհաշվարկ է ընթանում Սանտա Կլաուսի եղնիկներով կախարդական սահնակի մեկնելու պահից՝ NORAD Track Santa և Google Maps Santa Tracker: Դրանց գործառույթները շատ նման են. երկուսն էլ առաջարկում են ներբեռնել ծրագիրը սեփական պլատֆորմների համար (Windows/Windows Phone և Chrome/Android), ուսումնասիրել Սանտայի գյուղը, որտեղից նա կսկսի իր ճանապարհորդությունը, ինչպես նաև խաղալ զվարճալի խաղեր:

 

Google-ը միացել է Սանտա Կլաուսին հետևելու ավանդույթին 2004 թվականին, իսկ 2007 թվականին սկսել է համագործակցել NORAD-ի հետ: Այնուամենայնիվ, 2012 թվականին գերատեսչությունը հրաժարվել է Google-ի քարտեզից՝ հօգուտ Bing-ի: NORAD-ի գործընկերը դառնալու համար Microsoft-ը ստիպված է եղել սուրբծննդյան նախագծի հովանավոր դառնալ:

Սանտա Կլաուսը կրկին նախընտրել է Microsoft-ի հետ համագործակցությունը