Սենսացիոն բացահայտում. շումերագետը վստահ է, որ մ.թ.ա. 1500 թ. սկավառակի նշանագրերը հայերեն են

12:18 • 04.12.13

Անկախ հետազոտող, հայագետ, շումերագետ Արման Ռևազյանը սենսացիոն բացահայտումներ է արել մ.թ.ա. 1500 թ. պատկանող Կրետոս կղզում հարյուր տարի առաջ հայտնաբերված սկավառակի նշանագրերի վերաբերյալ, ինչը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց մանրամասներով:


«1908թ է գտնվել այդ սկավառակը, և մեզ պետք է ապացուցել, որ սա հայերեն է: Սա ինքնանպատակ չի եղել, գնալ գտնել և ասել, թե սա հայերեն է: Սա շումերագիտության տարրերից է»,- ասաց շումերագետը:


Արման Ռևազյանը մեկնաբանեց նշանները, ասելով, որ Մեծ շերեփը կանթեղն է, իսկ խեցին Մեծ արջն է, որը ցույց է տալիս, որ բևեռային աստղը փոխվել է:


«Եթե ես ապացուցեմ և ընդունեն, որ սա հայերեն է,իսկ ես համոզված եմ, որ կապացուցեմ, ապա հեղափոխություն է լինելու ամբողջ լեզվաբանության մեջ: Դա ցույց կտա, որ հայերը եղել են քրմական դաս և Կրետոսում ամենուրեք ապրել են»,- ասաց շումերագետը:


Բանախոսն ասաց, որ երբ ամբողջությամբ ավարտի հետազոտությունը, որպեսզի հակափաստարկներ չլինեն, այն կներկայացնի Գիտությունների ազգային ակադեմիա: Արման Ռևազյանը նշեց նաև, որ իր բոլոր հետազոտությունները ներկայացված են www.phaistosdisk.ru կայք-էջում:



 

Սենսացիոն բացահայտում. շումերագետը վստահ է, որ մ.թ.ա. 1500 թ. սկավառակի նշանագրերը հայերեն են