Գերմանացիները ժամացույց-նավիգատոր են ստեղծել թոշակառուների համար

09:25 • 04.12.13

Գերմանացի մասնագետները մշակել են ինտելեկտուալ ժամացույց, որը նախատեսված է  65 տարեկանից բարձր մարդկանց համար, հայտնում է Euromag-ը:

 

«Բջջային օգնականը միտված է տարեց մարդկանց առօրյա կյանքն առավել անվտանգ ու հեշտ դարձնելուն: Դրանում կան սահմանափակ քանակությամբ, սակայն շատ կարևոր գործառույթներ»,-նշել է նախագծի ղեկավար Անդրեաս Հայնիգը:

 

Թոշակառուներն այս ժամացույց-նավիգատորների միջոցով հնարավորություն կունենան տեղեկանալ դեղերն ընդունելու ժամանակի մասին, կկարողանան անհրաժեշտության դեպքում շտապօգնություն կամ էլ տաքսի կանչել և այլն:

Գերմանացիները ժամացույց-նավիգատոր են ստեղծել թոշակառուների համար