Մոսկվայում ներկայացրել են ռուսական YotaPhone երկէկրան սմարթֆոնը

13:26 • 04.12.13

Yota Devices ընկերությունը ներկայացրել է ռուսական YotaPhone երկէկրան սմարթֆոնը, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Սմարթֆոնի մասին պատմել է Yota Devices ընկերության տնօրեն Վլադ Մարտինովը։

 

Սարքն ունի Krait երկմիջուկ պրոցեսոր, 4,3 դյույմանոց LCD և 4,3 դյույմանոց EPD էկրան, 13 մեգապիքսելանոց հիմնական, 1 մեգապիքսելանոց ճակատային տեսախցիկ,  2 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներկառուցված հիշողություն։

 

«Մենք երազում էինք ունենալ սմարթֆոն, որը կփոխեր մարդկանց վերաբերմունքը սմարթֆոնների հանդեպ»,-հայտարարել է Yota Devices ընկերությունը։

 

YotaPhone-ը կարժենա 19 990 ռուբլի կամ մոտ 500 եվրո։
 

Մոսկվայում ներկայացրել են ռուսական YotaPhone երկէկրան սմարթֆոնը