General Motors-ը դադարեցնում է Chevrolet մեքենաների վաճառքը Եվրոպայում
General Motors Co. ընկերությունը որոշում է կայացրել 2015թ. վերջին դադարեցնել Chevrolet մեքենաների վաճառքը Եվրոպայում։
Ընկերությունն իր ջանքերը կուղղի Opel և Vauxhall բրենդների առաջխաղացմանը, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությանը։
Սակայն Chevrolet-ի մի շարք մոդելներ, ներառյալ՝ լեգենդար Corvette-ը, կշարունակեն 2015-ից հետո վաճառվել եվրոպական շուկայում, հայտնել է ընկերության փոխնախագահ Սթիվ Գիրսկին։










