Սկզբում թռչող մեքենա, հիմա էլ` թռչող մոտոցիկլետ. ուշագրավ փոխադրամիջոցը 295.000 դոլարով հանվել է վաճառքի (տեսանյութ)

12:40 • 05.12.13

Aeromobil 2.5 թռչող մեքենայից հետո ներկայացվել է  Pal-V One թռչող մոտոցիկլետը, որը հնարավոր է գնել 295 հազար դոլարով: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, այն եռանիվ մոտոցիկլետից ուղղաթիռի է վերածվում ընդամենը 10 րոպեում:

 

Ի դեպ, հոլանդացի մասնագետների ստեղծած փոխադրամիջոցի նախատիպը ներկայացվել է անցած տարի, սակայն այժմ այն կատարելագործվել է ու պատրաստ է վաճառքի համար: 

 

Որպես մոտոցիկլետ՝ այն զարգացնում է առավելագույնը 160կմ/ժ արագություն, իսկ 100 կմ/ժ փոխադրամիջոցը զարգացնում է 8 վայրկյանում: 

 

Pal-V One-ն ունի  230 ձիաուժ հզորությամբ, քառագլան բենզինային շարժիչ: Թռչող մոտոցիկլետը պատրաստված է ածխածնային մանրաթելից, տիտանից ու ալյումինից:   

 

Պարբերականը նշում է, որ նորույթի գնորդը պետք է նաև օդաչուի հավաստագիր ունենա, որպեսզի կարողանա ձեռք բերել այն:

 

 

 

 

Սկզբում թռչող մեքենա, հիմա էլ` թռչող մոտոցիկլետ. ուշագրավ փոխադրամիջոցը 295.000 դոլարով հանվել է վաճառքի (տեսանյութ)