Ճապոնացիները շարժման ժամանակ սմարթֆոնն արգելափակող հավելված են ստեղծել

10:48 • 05.12.13

Ճապոնական բջջային օպերատոր Docomo-ն հատուկ հավելված է մշակել սմարթֆոնների համար, որի ակտիվացման դեպքում հնարավոր չէ օգտվել սարքից շարժման ժամանակ, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

 

Ծրագիրն ընդունում է GPS-ազդանշան և ֆիքսում է տեղաշարժը: Եթե մարդը գտնվում է շարժման մեջ և ցանկանում է օգտվել սմարթֆոնից, ապա նրա մոտ դա չի ստացվի. էկրանին կհայտնվի նախազգուշացում այն մասին, որ դա վտանգավոր է: Անգամ չեղյալ համարելու կոճակը սեղմելու դեպքում 10 վայրկյանից հեռախոսը կրկին կխնդրի այն դնել գրպանը:

 

Ծրագիրը նաև մի քանի զգայունության մակարդակ է առաջարկում. ընտրությունից կախված՝ սմարթֆոնն ավելի ուժեղ կամ թույլ կֆիքսի շարժումը:

 

Docomo-ի մասնագետները հուսով են, որ անվտանգությունից ելնելով՝ մարդիկ կմիացնեն ծրագիրը փողոցում, և այն օգտակար կլինի հետիոտների, հեծանվորդների և վարորդների համար:

Ճապոնացիները շարժման ժամանակ սմարթֆոնն արգելափակող հավելված են ստեղծել