Ավստրալացի գիտնականները քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ են հայտնաբերել օվկիանոսի հատակին
Ավստրալացի գիտնականները հայտնել են, որ քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ են հայտնաբերել օվկիանոսի հատակին, որը կարող է ծառայել հաջորդ սերունդներին, քանի որ ջրի առկա աղբյուրները փոքրանում են:
Business Insider-ը մեջբերում է Ավստրալիայի Ֆլինդերս համալսարանի գիտնական Վինսենթ Պոսթի խոսքը, ով նշում է, որ աղի ցածր պարունակությամբ ջրի 500 000 խորանարդ կմ պաշարները հայտնաբերվել են Ավստրալիայի, Չինաստանի, Հյուսային Ամերիկայի և Հարավային Աֆրիկայի ստորջրյա ժայռային խութերում:
«Այս ջրային պաշարները 100 անգամ ավելի մեծ են, քան այն քանակը, որ մենք արդյունահանել ենք Երկրի ենթամակերևույթից՝ անցյալ դարի ընթացքում՝ սկսած 1900 թ.-ից», - ասվում է Nature ամսագրի վերջին հրատարակության մեջ հրապարակված հոդվածում:
Քաղցրահամ ջրի պաշարները մեր մոլորակի վրա ժամանակի հետ ավելի ու ավելի շատ են վտանգվում, ուստի նոր աղբյուրների հայտնաբերումը էական նշանակություն ունի:
Ըստ ՄԱԿ-ի գործակալության կանխատեսումների՝ մարդկության 47 տոկոսը 2030-ին կանգնելու է քաղցրահամ ջրի պակասի առջև:










