Կյանքի միջին տևողությունն առաջադեմ երկրներում 30 տարի անց կհասնի 120 տարեկանի. գիտնականներ

08:40 • 06.12.13

Մարդկային կյանքի միջին տևողությունը Երկրի վրա կհասնի 120 տարեկանի արդեն այս դարում: Մարդաբանությանը նվիրված Միջազգային գիտագործնական կոնֆերանսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ կառավարության հովանու ներքո գործող փորձագիտական խորհրդի անդամ Սերգեյ Գադիրովսկին:


«Կյանքի 120-ամյա տևողությունն առաջադեմ երկրներում սովորական կդառնա 30 տարի անց», - վերջինիս խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը:


Փորձագետի խոսքով՝ կյանքի տևողության աճը պատմական օրինաչափություն է համարվում: Մարդկության պատմության վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում երկու այդպիսի առաջընթաց է տեղի ունեցել՝ 30 տարվա կտրվածքով:


Գրադիրովսկու մատնանշմամբ՝ արդեն հիմա առաջադեմ երկրներում մարդկանց կյանքի տևողությունը հասել է 90 տարեկանի: Նրա կարծիքով՝  կյանքի մակարդակի աճին նպաստում է բարձր տեխնոլոգիաների, բժշկագիտության զարգացումը և առողջ ապրելակերպը:
 

Կյանքի միջին տևողությունն առաջադեմ երկրներում 30 տարի անց կհասնի 120 տարեկանի. գիտնականներ