BlackBerry-ն մերժել է բրենդը գովազդելու Ջասթին Բիբերի առաջարկը
Կանադական BlackBerry ընկերությունը մերժել է համերկրացի փոփ երգիչ Ջասթին Բիբերի առաջարկը՝ գովազդել բրենդը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Թերթի տեղեկություններով՝ Բիբերը 2007 թվականին առաջարկել է RIM-ին (BlackBerry-ի նախկին անվանումը) դառնալ «բրենդի դեսպան», քանի որ ընկերությունը «երկար չի ձգի»:
RIM-ի բիզնեսի զարգացման գծով նախկին ավագ մենեջեր Վինսենթ Վաշինգթոնի խոսքով՝ Բիբերն ասել է. «Տվեք ինձ 200 հազար դոլար և 20 սարք, և ես կգովազդեմ ձեր բրենդը»: Սակայն գաղափարը հավանության չի արժանացել ընկերությունում:
Այդ ժամանակից ի վեր RIM-ը փոխել է անվանումը BlackBerry-ի, իսկ Բիբերը մինչև հիմա մնում է Բիբեր, գրում է հեղինակը:










