Անվտանգության բարձիկներ՝ սմարթֆոնի համար. Honda-ն հեռախոսի պաշտպանիչ պատյան է ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)

23:17 • 06.12.13

Ճապոնական մեքենաշինական Honda ընկերությունը ներկառուցված անվտանգության բարձիկներով պատյան է ստեղծել սմարթֆոնների համար, որոնք կպաշտպանեն բջջային հեռախոսը կոտրվելուց:


Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ հեռախոսների համար նախատեսված Dubbed Case N տուփը պաշտպանիչ պատյանի դեր է կատարում, և երբ հեռախոսն ընկնում է, 6 անվտանգության բարձիկներն անմիջապես բացվում են:

 

Ճապոնական ընկերության նորույթը ներկայացվել է կոնցեպտի տեսքով, և Honda-ն մտադիր չէ այն վաճառել:


Տեսանյութում երևում է, թե ինչպես է Honda-ի աշխատակիցը անմխիթար հայացքով նայում իր կոտրված էկրանով սմարթֆոնին, ինչը նրա մոտ մտահղացում է առաջացնում՝ ստեղծել պաշտպանիչ սարք: Բազմաթիվ փորձարկումներ անելուց հետո ինժեներին հաջողվում է ստեղծել Case N պատյանը:
 

 

Անվտանգության բարձիկներ՝ սմարթֆոնի համար. Honda-ն հեռախոսի պաշտպանիչ պատյան է ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)