Mercedes-ն ավտոմեքենաներ կվաճառի համացանցով
Գերմանական հանրահայտ Mercedes մեքենաշինական ընկերությունը հայտարարել է համացանցի միջոցով ավտոմեքենաների վաճառք սկսելու մասին:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, այսպիսով` ընկերությունը հետևում է ոլորտի մեկ այլ առաջատարի` BMW-ի օրինակին: Սա կօգնի Mercedes-ին զգալի ավելացնել իր հաճախորդների թիվը:
Համացանցային տիրույթում վաճառքի համար ընկերությունը կառաջարկի A, B, CLA, CLS շարքի մեքենաների մոդիֆիկացված տարբերակները:










