Twitter-ը ղեկավար կազմ է ընդունել առաջին կնոջը

12:33 • 06.12.13

Twitter սոցիալական ցանցն առաջին կնոջն է ընդունել տնօրենների խորհրդի կազմում՝ իր հասցեին հնչած գենդերային քաղաքականության համար քննադատությունից հետո, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

 

Twitter-ի կառավարման խորհրդի անդամներից մեկն է դարձել բրիտանական մեդիահսկա Pearson-ի նախկին ղեկավար Մարջորի Սկարդինոն: Twitter-ը հաղորդել է, որ Սկարդինոն անմիջապես կմիանա ընկերությանը։

 

Այդ նշանակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընկերությանը քննադատել են տնօրենների խորհրդի բացառապես արական կազմ ունենալու համար:

Twitter-ը ղեկավար կազմ է ընդունել առաջին կնոջը