Թաքնված գործառույթը հնարավորություն է տալիս unsend անել Gmail-ով ուղարկված հաղորդագրությունը

11:43 • 06.12.13

Երևի թե շատերն են հայտնվել այնպիսի անհարմար դրության մեջ, երբ էլեկտրոնային հաղորդագրություն են ուղարկել սխալ հասցեով, սակայն պարզվում է, որ Gmail ծառայությունն ունի թաքնված գործառույթ, որը հնարավորություն է տալիս օգտատիրոջը unsend անել սխալ ուղարկված հաղորդագրությունը:

 

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, դա անելու համար ծառայությունը տրամադրում է ընդամենը 30 վայրկյան, որի սպառվելուց հետո ոչինչ անել հնարավոր չէ:

 

Օգտակար գործառույթը գտնվում է Gmail Labs բաժնում, որտեղ հարկավոր է գտնել Undo Send գործառույթն ու սեղմել դրա վրա: Այնուհետև հարկավոր է սեղմել Save Changes-ի կոճակը: Այս բոլոր գործողություններն անհրաժեշտ են unsend գործառույթն ակտիվացնելու համար, ինչից հետո ամեն անգամ էլ. նամակ ուղարկելիս օգտատերը կստանա համապատասխան ծանուցում այն մասին, որ ուղարկված նամակը հնարավոր է 30 վայրկյանում հետ բերել:

Թաքնված գործառույթը հնարավորություն է տալիս unsend անել Gmail-ով ուղարկված հաղորդագրությունը