Instagram-ն ամենադեպրեսային սոցկայքն է ճանաչվել
Ամերիկյան Slate պարբերականը կարծում է, որ Instagram ֆոտոծառայությունը, հնարավորություն տալով տեսնել այլ մարդկանց ճանապարհորդությունների և տոնակատարությունների վերաբերյալ հարյուրավոր լուսանկարներ, ճնշում է մարդկանց, ովքեր հնարավորություն չունեն կիսվելու նման նկարներով, ստանալ «like» և հիացած արձագանքներ, գրում է Обозреватель-ը։
Օգտատերերի 1/3-ը սոցկայքերում իրենց էջերն այցելելուց հետո ճնշված են զգում և կյանքից չբավարարված։
Հոդվածի հեղինակ Ջեսիկա Ուինթերի կարծիքով՝ Instagram-ը մարդկանց տրամադրության անկման վրա ավելի շատ է ազդում, քան Facebook-ը, քանի որ տեսողական օբյեկտները (լուսանկարները) զգացմունքների վրա ավելի ուժեղ են ազդում, քան տեքստերը։
Հոգեբաններն այժմ ակտիվորեն ուսումնասիրում են սոցկայքերի ազդեցությունը հոգեհուզական վիճակի վրա՝ հանգելով ոչ մխիթարական արդյունքների. սոցկայքերը վատ են անդրադառնում հոգեկան առողջության վրա։










