Բջջային նոր հավելվածն օգնում է օգտատիրոջը սազական հագուստ գտնել
Մոտենում են Սուրբծննդյան տոներն ու մարդիկ շտապում են իրենց զգեստապահարանը թարմացնել նոր հագուստներով: Ոմանց համար իրենց համապատասխանող հագուստի ընտրությունն իրական գլխացավանք է, ուստի ստեղծվել է բջջային նոր հավելված, որը կարողանում է օգտատիրոջը սազական հագուստ գտնել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Mallzee app հավելվածի հեղինակը 25-ամյա շոտլանդացի Քերի Ռասելն է: Անվճար հավելվածը հնարավոր է ներբեռնել iTunes-ից. այն 200-ից ավելի խանութներից ընտրում է 2 մլն-ից ավելի հագուստի նմուշ և առանձնացնում օգտատիրոջ համար նախընտրելի տարբերակը:
Եվ եթե ընկերները չհավանեն այն, ապա հավելվածը թույլ չի տա տիրոջը գնել այդ հագուստը: Հավելվածը գործարկվել է այս շաբաթ:










