Moon Express ընկերությունը ներկայացրել է նոր սարքավորման էսքիզները, որը հաջորդ տարի կիջեցվի Լուսնի վրա
Moon Express մասնավոր ընեկերությունը ներկայացրել է MX-1 սարքավորման էսքիզները, որն ընկերությունը մտադիր է իջեցնել Լուսնի վրա 2015-ին:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ այս մասին հաղորդվում է Moon Express ընկերության կայքում, որտեղ նշվում է, որ MX-1-ի չափսերը համապատասխանում են «սուրճի սեղանի» չափսերին (ճշգրիտ չափսերը չեն նշվում): Սարքավորումը կշռում է 600 կգ, որի զանգվածի երեք քառորդը բաժին է ընկնում վառելիքին:
MX-1-ը նախատեսվում է իջեցնել վառելիքային բաքի վրա, որը Լուսնի վրա վայրէջքի պահին դատարկ է լինելու: Ընկերությունից նշում են, որ Լուսնի վրա ջրի հայտնաբերման փաստը հնարավորություն կընձեռի հետագայում վառելիք ստանալ տեղի միներալներից, ինչի շնորհիվ կկրճատվեն երկարատև առաքելության մատակարարման համար արվող ծախսերը:










