Spotify-ն կգործարկի անվճար երաժշտական բջջային ծառայություն
Spotify երաժշտական ծառայությունը պատրաստվում է գործարկել բջջային հեռախոսների համար նախատեսված ծառայություն, որն անվճար կլինի: Ինչես հայտնում է The Telegraph-ը, նախքան այս, Spotify-ի անվճար տարբերակը հասանելի էր միայն անձնական համակարգչի ու պլանշետի համար:
Այժմ բջջային հեռախոսների օգտատերերը պետք է բաժանորդագրվեն այս ծառայությանը, որպեսզի անվճար օգտվելու հնարավորություն ստանան:
Ըստ Wall Street Journal-ի տվյալների՝ Spotify-ն մոտ մեկ տարի բանակցություններ է վարել Sony, Universal և Warner ընկերությունների հետ, և այժմ ստացել է համապատասխան լիցենզիաներ անվճար բջջային ծառայության գործարկման համար: Կանխատեսվում է, որ ծառայությունը կակտիվանա դեկտեմբերի 11-ից:










