Նոր սարքի օգնությամբ հնարավոր է թղթե ինքնաթիռը կառավարել սմարթֆոնով (տեսանյութ)
PowerUp 3.0-ը՝ սարքը, որը թույլ է տալիս կառավարել թղթե ինքնաթիռը սմարթֆոնի ծրագրային հավելման միջոցով, դառնում է պահանջված նոր խաղալիք, սակայն, ցավոք, այն հասանելի չի լինի Սուրբ Ծննդին, գրում է Business Insider-ը:
Դա, այնուամենայնիվ, չի կանգնեցրել մարդկանց, որպեսզի նրանք նախապես պատվիրեն և աջակցեն նախագիծը Kickstarter-ում: Խաղալիքի հեղինակը՝ Շաի Գոիթեինը, ով աշխատում է սմարթֆոն արտադրող TobyRick ընկերության հետ, հույս ուներ հավաքել 50.000 դոլար: Գումար հավաքելու նրա սահմանած ժամկետը ավարտվում է մեկ ամիս հետո՝ հունվարի 25-ին և նա արդեն 490.720 հազար դոլար է հավաքել:
PowerUp-ի հեղինակը սովորական թղթե ինքնաթիռի վրա էլեկտրակա թևավոր պտուտակ է ամրացրել: Այժմ Kickstarter-ի արշավը գումար է հավաքում Bluetooth մոդուլի համար, որն ամրացվելու է պրոպելլերին և թույլ է տալու ղեկավարել ինքնաթիռը iPhone կամ Android հեռախոսների միջոցով:
Նախատեսվում է, որ սարքը հասանելի կլինի գարնանը և կարժենա 50 դոլար:










