Նախաճաշն օգնում է երեխաներին` ավելի հեշտ լուծել մաթեմատիկական խնդիրները. հետազոտություն

22:12 • 09.12.13

Ամերիկացի գիտնականների հետազոտությունն ապացուցում է, որ նախաճաշը բարելավում է երեխայի մտավոր ունակությունները:


Ինչպես ներկայացնում է Newsmail.ru-ն՝ գիտնականները պարզել են, որ նախաճաշի բացթողումը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխաների՝ մաթեմատիկական վարժություններ լուծելու կարողության վրա:


Ինչպես գրում է ScienceBlog.com-ը՝ փորձն անցկացվել է 8-11 տարեկան 81 երեխաների շրջանում, որի արդյունքները ցույց են տվել, որ նախաճաշելուց հետո երեխաներն ավելի լավ են գլուխ հանել մաթեմատիկական խնդիրներ լուծելիս, քան՝ առավոտյան նախաճաշը բաց թողած ժամանակ:

 

Երեխաները մասնակցել են փորձարկման երկու փուլերի՝ 40 րոպե ընդմիջումով, որի ընթացքում նրանց կեսին նախաճաշ են մատուցել: Փորձարկումներից յուրաքանչյուրի ժամանակ գիտնականներն էլեկտրաուղեղագրության ցուցիչներ են կիրառել երեխաների մոտ գլխուղեղի հատվածների էլեկտրական ակտիվությունը գրանցելու համար:
 

Նախաճաշն օգնում է երեխաներին` ավելի հեշտ լուծել մաթեմատիկական խնդիրները. հետազոտություն