«Like»-ի այլընտրանքը. Facebook-ը փորձարկում է «Ցավում եմ» կոճակը

18:14 • 09.12.13

Facebook սոցկայքում կարող է հայտնվել կոճակ, որը թույլ կտա ափսոսանք հայտնել այն դեպքերում, երբ «Like» («Հավանել») կոճակը տեղին չէ։

 

«Sympathize» («Ցավում եմ») կոճակի մասին ընկերության ինժեներ Դեն Մուրյելոն բարձրաձայնել է միջոցառման ընթացքում, որի ժամանակ Facebook-ի աշխատակիցներն ակտիվորեն առաջարկում և քննարկում են կայքի նոր գործառույթները, գրում է hitech.vesti.ru-ն։

 

Գաղափարն այն է, որ օգտատերերը հնարավորություն ունենան իրենց գրառումներն ուղեկցել զգացմունքներ արտահայտող բառերով։

 

«Like»-ի այլընտրանքը շատ է դուր եկել ընկերության այլ մշակողների, սակայն դժվար թե այն հայտնվի կայքում մոտ ապագայում, ասել է Մուրյելոն։ Նրա խոսքով՝ այդ միջոցառումների ժամանակ առաջարկված գաղափարները երբեք չեն իրագործվում, սակայն հենց այստեղից են դուրս եկել «Like» կոճակն ու այլ փոփոխություններ։

 

«Like»-ի այլընտրանքը. Facebook-ը փորձարկում է «Ցավում եմ» կոճակը