Fiat-ը 12 մլրդ դոլար կներդնի «Պատրաստված է Իտալիայում» կարգախոսով նոր մեքենաների արտադրության մեջ
FIAT Group-ը 12,3 միլիարդ դոլար կներդնի նոր ավտոմեքենաների արտադրության մեջ: Խոսքն ինչպես բյուջետային մոդելների, այնպես էլ լյուքս մեքենաների մասին է, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին:
Այդ քայլին ավտոարտադրողը որոշել է գնալ եվրոպական շուկայում երեք տարվա կորստից հետո: Ընդ որում՝ բարձրակարգ մոդելներ Maserati-ն և Alpha Romeo-ն կհամալրվեն «Պատրաստված է Իտալիայում» կարգախոսով նոր տարբերակներով:
Սպասվում է նաև հինգդռնանի Fiat 500-ի և Fiat Panda բյուջետային քաղաքային մեքենայի արտադրություն: Բոլոր հարաբերականորեն էժան ավտոմեքենաները կարտադրվեն Լեհաստանում գտնվող Fiat-ի արտադրամասերում:
Ավելի վաղ իտալական կոնցեռնից վստահեցրել էին, որ մինչ 2016թ. եվրոպացի ավտոսիրողներին կներկայացվի մոտ 20 ավտոմեքենա:










