Հնդկաստանը Lamborghini տրակտորներ է արտադրում

18:04 • 09.12.13

Հնդկաստանում սկսվել է Lamborghini տրակտորների արտադրությունը, որի առաջին օրինակները վաճառքում կհայտնվեն դեկտեմբերի 12-ին, հայտնում է ИТАР-ТАСС-ը` հնդկական ԶԼՄ-ներին հղումով։

 

Աշխարհահռչակ բրենդի հիմնադիր Ֆերուչո Լամբորջինին իր բիզնեսը սկսել է հենց տրակտորների արտադրությամբ, սակայն հետագայում ընկերությունն իր ուժերը փորձել է մեքենաշինության այլ ոլորտներում։

 

Իսկ երբ գյուղատնտեսական տեխնիկայի արտադրությունը դադարել է ընկերության եկամտի հիմնական աղբյուրը լինել, ղեկավարությունը որոշել է այն վաճառել տրակտորների արտադրությամբ զբաղվող իտալական մեկ այլ ընկերության՝ SDF-ին։

 

Արդյունքում, SDF-ը գործարան է կառուցել հնդկական Տամիլնադ նահանգում, որտեղ էլ արտադրելու է Lamborghini տրակտորները։ Ընկերությունը վստահ է, որ իրենց արտադրանքը մեծ հաջողություն կունենա Հնդկաստանում։
 

 

Հնդկաստանը Lamborghini տրակտորներ է արտադրում