Նշվել է տարվա ամենաշքեղ ավտոմեքենան՝ ըստ Top Gear-ի
BBC Top Gear ամսագիրը նշել է տարվա ամենաշքեղ ավտոմեքենան. այն Rolls-Royce Wraith-ն է, գրում է «Комсомольская правда»-ն։
Ամսագրի պատասխանատու խմբագիր Թոմ Ֆորդը նորույթը մանրակրկիտ փորձության է ենթարկել։ Այնուհետև Top Gear-ի մեկ այլ փորձագետ Օլի Մերիջը մեքենայով Մեծ Բրիտանիայից ուղևորվել է Վիեննա՝ մամուլի համար կազմակերպված միջազգային շնորհանդեսին, անցնելով 1500 կմ և հասնելով անմիջապես ընթրիքին։
Արդյունքում պատմության ամենահզոր և արագընթաց Rolls-Royce-ը բազմաթիվ հաճոյախոսությունների է արժանացել։
Հիշեցնենք, որ սա Rolls-Royce-ի առաջին հաղթանակը չէ ընթացիկ տարում։ Walpole 2013 մրցանակաբաշխության ժամանակ ապրանքանիշը մրցանակ է ստացել «Լյուքս դասի բրիտանական բրենդ» անվանակարգում՝ ձեռքբերումների համար։










