Smarty Ring. «խելացի մատանին» կփոխանցի սմարթֆոնին եկած ծանուցումներն ու կպատասխանի զանգերին (տեսանյութ)
«Խելացի» սարքերն արագ տեմպերով ներխուժում են մարդու առօրյա կյանք. այժմ հերթը զարդերինն է, գրում է mashable.com կայքը՝ տեղեկացնելով Smarty Ring արտասովոր մատանու մասին։
Մատանին համալրված է Bluetooth կապով և հնարավորություն է տալիս օգտատիրոջն անմիջապես մատանու վրա ստանալ սմարթֆոնին եկող ծանուցումները, ինչպես նաև պատասխանել զանգերին։
Չժանգոտող պողպատից պատրաստված Smarty Ring-ն ակտիվացվում է հատուկ բջջային հավելվածի միջոցով։ Բացի այդ, այն կարելի է օգտագործել որպես ժամացույց և վայրկենաչափ։
Մատանին նաև կօգնի մշտապես իրենց հեռախոսները մոռացողներին, քանի որ ամեն անգամ, երբ օգտատերը հեռանա իր սմարթֆոնից, մատանին հատուկ նախազգուշացում կտա, որ նա հետևում ինչ-որ բան է թողել։










