Twitter-ը 2014թ. հասանելի կլինի բջջային հեռախոսների համար նույնիսկ առանց համացանցի
Ամերիկյան Twitter սոցկայքը սինգապուրյան U2opia Mobile ստարտափի հետ համագործակցության շրջանակներում հասանելի կլինի բջջային հեռախոսների օգտատերերի համար նույնիսկ առանց համացանցի։
Սակայն, ինչպես նշում է Al Arabiya-ն, սոցկայքն առանց համացանցի հասանելի կլինի միայն սահմանափակ թվով երկրներում, որտեղ համացանցի հասանելիության հետ կապված խնդիրներ կան։
Ըստ Reuters գործակալության տվյալների՝ ծառայությունը կգործարկվի եկող տարվա առաջին եռամսյակում։ Դրանից օգտվելու համար օգտատերերը պետք է հավաքեն պարզ մի ծածկագիր և վերջ։










