Volkswagen-ը դադարեցնում է Bugatti Veyron սուպերքարերի արտադրությունը

23:34 • 09.12.13

Volkswagen-ը դադրեցնում է Bugatti Veyron մակնիշի սուպերքարերի արտադրությունը: Ինչպես գրում է Luxlux.net-ը՝ լյուքս դասի յուրաքանչյուր մեքենան գերմանական ավտոկոնցեռնին 6.27 մլն դոլարի վնաս է բերում:


Volkswagen մեքենաշինական ընկերությունը 1998-ին գնել է Bugatti գործարանային ապրանքանիշի իրավունքները, իսկ 2005-ին ընկերության ինժեներները հրապարակայնորեն ներկայացրել են աշխարհի ամենակատարյալ մեքենան՝ Bugatti Veyron-ը:


Սուպերքարը ստացել է աշխարհի ամենաարագ սերիական մեքենայի տիտղոսը՝ հասարակական ճանապարհներում երթևեկելու համար: Bugatti Veyron 16.4-ը դարձավ առաջին սուպերքարը, որն ուղենիշը հաղթահարեց  400 կմ/ժամ արագությամբ:


Արտադրության վերջին թողարկումը կկազմի 400 մեքենա, որոնցից 300-ը՝ Veyron 16.4 և 16.4 Super Sport մոդելների:
 

Volkswagen-ը դադարեցնում է Bugatti Veyron սուպերքարերի արտադրությունը