Լիա Ախեջակովան արժանացել է Հելսինկյան խմբի պարգևին` մարդու իրավունքների պաշտպանության համար

13:10 • 10.12.13

Հայտնի ու սիրված դերասանուհի Լիա Ախեջակովան դարձել է Մոսկվայի Հելսինկյան խմբի մրցանակի դափնեկիր, հայտնում է «Դոժդ» հեռուստաալիքը:

 

Իր քաղաքացիական դիրքորոշմամբ հայտնի դերասանուհին մրցանակ է ստացել «Մշակույթի և արվեստի միջոցով մարդու իրավունքները պաշտպանելու համար» անվանակարգում:

 

Նույն խումբը պարգևներ է շնորհել նաև այլ աչքի ընկած գործիչների:

 

Ախեջակովան վերջին շրջանում աչքի է ընկել իր հակաիշխանական դիրքորոշմամբ, կտրուկ է արտահայտվում նաև Ուկրաինայի դեպքերի առիթով:

 

Հելսինկյան խմբի մրցանակը շնորհվում է ամեն տարի Մարդու իրավունքների օրը` դեկտեմբերի 10-ին:
 

Լիա Ախեջակովան արժանացել է Հելսինկյան խմբի պարգևին` մարդու իրավունքների պաշտպանության համար