Շիմպանզեն ու մարդը մշակութային էվոլյուցիայի ընդհանուր հմտություն ունեն. հետազոտություն

11:19 • 10.12.13

Գիտնականները հայտնաբերել են, որ շիմպանզեն ընդունակ է մշակութային էվոլյուցիայի և ենթադրում, որ դա հայտնվել է կապկի ու մարդու ընդհանուր նախնու մոտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Proceedings of the National Academy of Sciences հանդեսի հոդվածը:

 

Օուքլենդի և Գլեյնդելի համալսարանի գիտնականներն իրենց հոդվածում մշակույթ են անվանում կենդանիների վարքագծի այն գծերը, որոնք չեն բացատրվում ոչ գենետիկայով, ոչ շրջակա միջավայրի պայմաններով, այլ առանձնյակների միջև տեղեկատվության փոխանակման արդյունք են:

 

Նրանք հայտնաբերել են, որ մարդու և շիմպանզեի մոտ առկա է մշակութային փորձի տարածման հիերարխիկ կառուցվածք, սակայն նույնը բացակայում է օրանգուտանների դեպքում: Գիտնականները չեն բացառում, որ նրանք ևս նման հմտություն ունեցել են, սակայն դա անհետացել է նրանց զգալի անհետացման հետ մեկտեղ:

 

Մարդն ու շիմպանզեն ունակ են հետևողականորեն կիրառել իրենց մշակութային փորձառությունը:
 

Շիմպանզեն ու մարդը մշակութային էվոլյուցիայի ընդհանուր հմտություն ունեն. հետազոտություն