ԱՄՆ-ի կառավարությունը վաճառել է General Motors-ի արժեթղթերի իր վերջին փաթեթը

10:25 • 10.12.13

ԱՄՆ կառավարությանը պատկանող՝ General Motors մեքենաշինական հսկայի արժեթղթերի վերջին փաթեթը վաճառվել է մասնավոր ներդրողներին։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այս մասին տեղեկացրել է երկրի ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն։

 

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ՝ 2008-2009թթ., Միացյալ Նահանգների կառավարությունը 49.5 մլրդ դոլարի օգնություն է տրամադրել GM-ին, սակայն ինչպես ասել է Լյուն, «այժմ երկրի պատմության այդ կարևոր գլուխն ավարտված է»։

 

Նախարարն ընդգծել է, որ կառավարությունը կարողացել է աստիճանաբար վաճառել GM-ի արժեթղթերը՝ դրա դիմաց ստանալով 39 մլրդ դոլար։ Այսպիսով՝ պետբյուջեի ու հարկատուների կորուստը կազմել է 10.5 մլրդ դոլար։

 

Սակայն, փոխարենը, դա հնարավորություն է տվել ամերիկյան ավտոարդյունաբերությանը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում շարունակել բարգավաճել։
 

ԱՄՆ-ի կառավարությունը վաճառել է General Motors-ի արժեթղթերի իր վերջին փաթեթը