Google-ն օնլայն ցուցասրահների ծառայություն է թողարկել
Ամերիկյան Google ընկերությունն Open Gallery օնլայն հարթակ է բացել թանգարանների, արխիվների, ցուցասրահների և անկախ նկարիչների համար: Open Gallery-ն թույլ է տալիս անվճար օնլայն-էքսպոզիցիա ստեղծել, հայտնում է gazeta.ru-ն։ Նկարիչը պետք է միայն հրավեր խնդրի համակարգում գրանցվելու համար:
Ցուցասրահում կարելի է նկարներ, տեսանյութեր և տեքստեր ավելացնել:
Վիրտուալ ցուցասրահին զուգահեռ՝ Google-ը նաև իր փարիզյան գրասենյակին կից «Մշակույթի ինստիտուտ» բանավիճային լաբորատորիա է հիմնել: Կորպորացիայի պլաններով՝ այն պետք է դառնա արվեստի գործիչների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների միջև փորձի փոխանակման վայր:










