Նորություններ կարդալն ու դիտելը վտանգավոր է առողջության համար

16:06 • 10.12.13

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ հեռուստացույցով նորություններ դիտելը կամ դրանք կարդալն ավելի վտանգավոր է, քան իրադարձությունների վայրում գտնվելը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով USA Today-ին:

 

Հետազոտությունն անց է կացվել մասնավորապես Բոստոնի ահաբեկչության (ապրիլի 15-ին) ժամանակ հեռուստադիտողների և ընթերցողների շրջանում սթրեսի մակարդակի վրա ԶԼՄ-ների ազդեցության օրինակի հիման վրա:

 

Սուր սթրեսի ախտանիշներն ամեն նոր լուրի հետ միայն ավելանում են, մինչդեռ մարդիկ, որոնք վերապրել են իրադարձությունը, ժամանակի հետ սկսում են հանգստանալ:

Նորություններ կարդալն ու դիտելը վտանգավոր է առողջության համար