Նոբելյան մրցանակակիրը բոյկոտ է հայտարարել առաջատար գիտական ամսագրերին
Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Ռենդի Շեքմանը հայտարարել է, որ նրա լաբորատորիան տեղեկություններով չի կիսվի Nature, Cell և Science ամսագրերի հետ, որովհետև նրանք աղավաղում են գիտական փաստերը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Ամսագրերին բոյկոտ հայտարարած գիտնականի կարծիքով՝ դրանք աղավաղում են գիտական գործընթացը։
Ռենդի Շեքմանը հայտարարել է, որ նրա լաբորատորիան այլևս գիտական ուսումնասիրություններ չի ուղարկի թոփ ամսագրերին, որոնք խրախուսում են հետազոտողներին «հետևել նորաձև գիտական միտումներին»՝ առավել կարևոր աշխատանք տանելու փոխարեն:
Նոբելյան մրցանակակրի խոսքով՝ խնդիրը խորացնում են խմբագիրները, որոնք ձգտում են «պայթյուն» առաջացնել իրենց հրապարակումներով:










