Հազվագյուտ հիվանդության պատճառով կնոջ աչքերից արցունքի փոխարեն արյուն է թափվում (լուսանկարներ, տեսանյութ)
Դոմինիկյան Հանրապետության Վերնոն քաղաքի 19-ամյա բնակչուհի Դելֆինա Սեդենոն տառապում է տարօրինակ հիվանդությամբ: Հազվադեպ առողջական խանգարման պատճառով երիտասարդ կնոջ աչքերից արցունքի փոխարեն արյուն է թափվում:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը՝ կնոջ օրգանիզմից արյուն է արտազատվում քրտնելիս, ինչպես նաև՝ նրա եղունգներից, պորտից և քթից: Այս երևույթը վերջինիս մոտ ի հայտ է եկել 4 տարի առաջ: Բազմաթիվ մանրակրկիտ հետազոտություններից հետո անգամ բժիշկները չեն կարողանում բացատրել նման երևույթի առաջացման պատճառը:
Երկար ժամանակ բժիշկներն անգամ չէին հավատում, որ նման երևույթ կարող է պատահել՝ մինչև հիվանդն սկսեց արյունաքամ լինել: Մասնագետները միայն այս տարի են կարողացել ախտորոշել նրա հիվանդութունը:
Դելֆինան տառապում է տարօրինակ և հազվագյուտ՝ հեմատիդրոզ (Hematidrosis) հիվանդությամբ, որի ժամանակ մարդու օրգանիզմում ադրենալինի մակարդակը նորմալից 20 անգամ ավել է լինում: Կնոջ մոտ նկատվում են նաև՝ խուճապի նոպաներ, որի ժամանակ նրա արյան ճնշումն այնքան է բարձրանում, որ արյունն սկսում է դուրս ցայտել արցունքի կամ քրտինքի տեսքով:












